Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում

Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում

ankakh.com: Քունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները:

 

Քունը ո՛չ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք: Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում:


Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների խիստ թուլացում: Անպայման և պայմանական ռեֆլեքսներն արգելակվում են:

 

Արագ և դանդաղ քնի տևողության շեղումները, դանդաղ քնի ժամանակ հաճախակի արթնացումները հանգեցնում են մարդու նյարդային համակարգի խանգարումների, ազդում նրա հոգեկան, հուզական վիճակների և ուշադրության վրա: Այժմ միլիոնավոր մարդիկ աշխարհում տառապում են քնի խանգարմամբ: Ankakh.com-ի հետ զրույցում հոգեբան Յունա Աղաջանյանի պնդմամբ, եթե մարդն օրվա կեսին պառկում և քնում է 10 րոպեի ընթացքում, ուրեմն նա քնի խանգարում ունի:

 

Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնք նպաստում են դրան,սկսած աշխատանքի վայրում անց կացրած երկար ժամանակից և հեռուստացույց  դիտելուց: Առանց քնի կենտրոնական նյարդային համակարգը դառնում է էլ ավելի ակտիվ, ինչը խոչնդոտում է ենթաստամոքսային գեղձից ինսուլինի ձերբազատմանը, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ գլյուկոզայի կապման համար: Հոգեբանի համոզմամբ սա ռիսկ է և պայման շաքարային դիաբետի զարգացման համար:

 

Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ քնի խանգարումը կամ պակասը մարդու օրգանիզմում ավելացնում է ճարպի կուտակման հավանականությունը և նպաստում է մկանային զանգվածի կորստին:

 

Քնի խանգարումը կարող է  ազդել նաև  արյան սպիտակ մարմնիկների վրա, որոնք պասասխանատու են իմունիտետի և ինֆեկցիաների դեմ պայքարի համար:

 

Հոգեբանի խոսքով մարդիկ, որոնք արթուն են եղել 19ժամ, զգոնության թեստում արձանագրել են ավելի վատ արդյունք, քան նրանք ում արյան մեջ առկա էր ալկոհոլ (մարդը կորցնում է իր վերահսկողությունը և խելամիտ դատողությունը): Եւ վերջապես քունը պատասխանատու է տրամադրության կարգավորման համար: Այդ պատճառով քնի պակաս ունեցող մարդիկ ավելի շուտ են դեպրեսսիայի մեջ ընկնում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ